Բաժիններ՝

Մատվիենկոն վերընտրվել է Դաշնության խորհրդի նախագահ

ՌԴ սենատորները Վալենտինա Մատվիենկոյին վերընտրել են Դաշնության խորհրդի նախագահի պաշտոնում:

Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

Որոշումը քվեարկությամբ ընդունվել է սեպտեմբերի 25-ին Դաշնության խորհրդի աշնանային նստաշրջանի առաջին նիստում։

Մատվիենկոն սենատոր է Սանկտ Պետերբուրգից և Դաշնության խորհրդի նախագահն է 2011 թվականից։ 2024 թվականի սեպտեմբերին լրացել է նրա լիազորությունների երրորդ ժամկետը։ Տարածաշրջանային ընտրություններից հետո Սանկտ Պետերբուրգի ընտրված նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը կրկին Մատվիենկոյին պատվիրակեց որպես քաղաքի գործադիր իշխանությունից սենատոր Դաշնության խորհրդում։

Մատվիենկոյին պալատի նախագահի պաշտոնում ընտրելու օգտին քվեարկելու առաջարկությամբ հանդես է եկել ամենատարեց սենատոր Յուրի Վորոբյովը: Այլ թեկնածուներ չեն առաջադրվել։

Մատվիենկոյին միաձայն վերընտրել են 155 սենատորներ։ՌԴ խորհրդարանը՝ Դաշնության ժողովը, բաղկացած է երկու պալատից՝ Պետական դումայից և Դաշնության խորհրդից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս