Լիբանանն անդունդի եզրին է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Գազայի հատվածում տիրող իրավիճակը մղձավանջ է, որը կարող է պատել ողջ տարածաշրջանը։
Այս մասին X-ում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Լիբանանն անդունդի եզրին է։
Լիբանանի ժողովուրդը, Իսրայելի ժողովուրդը և աշխարհի ժողովուրդը չպետք է թույլ տան, որ Լիբանանը դառնա նոր Գազա»,- գրել է գլխավոր քարտուղարը: