
«Ոչ մի դատական որոշում չկա, սա ԱՄՆ քաղաքական ճնշումն է երկրների և ընկերությունների վրա». Մարիա Զախարովան՝ TikTok-ում Sputnik-ի և RT International-ի հաշիվները արգելափակելու մասին

«Քիչ հավանական է, որ TikTok-ի ղեկավարը կանչվի Կոնգրես՝ պարզաբանելու, թե ինչու են անհետանում ռուսական ալիքները, բայց նրանց համար ձեռնտու է ցույց տալ ներքին լսարանին, որ պայքարում են ընտրական գործընթացների մաքրության համար, ուստի գորգի վրա են հրավիրում TikTok-ի ղեկավարին։ Բայց երբ տասնյակ ԶԼՄ-ներ են անհետանում, ք ոչ մի այդպիսի բան չեն անում», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Ռադիո Sputnik-ի եթերում։
Նա նշել է, որ անհրաժեշտ է պարզել հանգամանքները և պնդել, որ ալիքները վերադառնան եթեր։