Էրդողանի կինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում մեկնարկած «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օրակարգում են եղել աշխարհում ընթացող պատերազմները, դրանց արդյունքում ի հայտ եկած ավերածությունները և մարդկային կորուստները:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև բնական հանածոների աղտոտմանը և կլիմայական ճգնաժամի խորացամանը վերաբերող հարցերի շուրջ:
Էմինե Էրդողանը Գուտերեշին, որպես «ՄԱԿ-ի զրոյական թափոնների անհատների խորհդատվական բարձր մակարդակի խորհրդի» նախագահ, ներկայացրել է Թուրքիայի կողմից «Համաշխարհային թափոնների կառավարման և կայուն զարգացման նպատակների» ուղղությամբ տարված աշխատանքների մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինն ընդգծել է, որ այս համատեքստում «ՄԱԿ»-ի ուժեղ աջակցությունը ստանալն ուրախալի է:
Նա նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարին հայտնել է, որ իրենք Ադրբեջանի հետ սերտ համագործակցության մեջ են՝ կապված նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի» (COP29) հետ:
Էմինե Էրդողանը նշել է, որ «COP29»-ի ընթացքում թեմատիկ մեկ օր է առանձնացվելու «զրոյական թափոնների» համար և այդ շրջանակնում նախատեսվում է իրականացնել որոշ միջոցառումներ:
Նա նաև Գուտերեշին հրավիրել է մասնակցելու խորհրդատվական խորհրդի 3-րդ նիստին, որը ևս անցկացվելու է COP29-ի շրջանակներում: