Վասիլիս Պալմասը շնորհակալություն է հայտնում Հայաստանին Կիպրոսի հիմնախնդրի հարցում աջակցության համար
Արևելյան Միջերկրականի տարածաշրջանը լի է աշխարհաքաղաքական վայրիվերումներով, միակողմանի գործողություններով, որոնք խախտում են միջազգային և ինքնիշխանության իրավունքը և փաստացի էլ ավելի վատթարացնում իրավիճակ՝ խարխլելով խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում։ Այս մասին մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին նշեց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։
«Կիպրոսը աջակցում և սատարում է խաղաղ կարգավորումը բոլոր տարաձայնությունների միջազգային իրավունքի սկզբունքների և բարիդրացիական հարաբերությունների հիման վրա։ Հավատում ենք, որ երկխոսությունը և փոխադարձ վստահության հարաբերությունները հանդիսանում են կարևոր գործիքակազմ՝ լուծելու և հաստատելու Արևելյան Միջերկրականում երկարամյա խաղաղությունը և կայունությունը։ Կիպրոսը հանձնառու է՝ որպես կայունության հենասյուն, էլ ավելի ամրապնդել խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում»,- հայտարարեց Կիպրոսի պաշտպանության նախարարը։
Վասիլիս Պալմասը Կիպրոսի անունից իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց Հայաստանին Կիպրոսի հիմնախնդրում բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում աջակցության համար, որպեսզի Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա։
«Այս շրջանակում ունեի հնարավորություն տեղեկացնել այն անվտանգության իրավիճակը, որը տիրում է Կիպրոսում, և Թուրքիայի ջանքերը, որը փորձում է օգտագործել ապօրինի ներգաղթը՝ որպես ճնշման գործիք։Վերջին տարիներին Թուրքիան ռեվեզիոնիստական արտաքին քաղաքականություն է վարում և ունի հարձակվողական հռետորաբանություն, սպառնում է կայունությանը և անվտանգությանը Կիպրոսում և Արևելյան Միջերկրականի ողջ տարածաշրջանում»,- ընդգծեց Վասիլիս Պալմասը։