Բաժիններ՝

«Հեզբոլլահ»-ը հայտնել է Թել Ավիվում գտնվող «Մոսադ»-ի շտաբին հարվածելու մասին

Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման զինված ջոկատները պատասխանատվություն են ստանձնել Թել Ավիվի արվարձանի հրթիռակոծության համար։ Խմբավորումն իր Telegram ալիքում հայտարարել է, որ հարվածը հասցվել է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության կենտրոնակայանին:

«Դիմադրության ուժերի մարտիկներն օգտագործել են Qader-1 բալիստիկ հրթիռ՝ հարվածելու «Մոսադ» հետախուզական ծառայության շտաբին, որը պատասխանատվություն է կրում սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում փեյջերների և կապի անլար սարքերի պայթյունների համար», – տեքստից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ում գրել է, որ Թել Ավիվի և Նեթանյայի շրջաններում օդային տագնապի շչակներ են հնչել։

Լիբանանի տարածքից արձակված մեկ հրթիռ հայտնաբերվել և խոցվել է ՀՕՊ միջոցներով։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 23-ից երկրի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 569 մարդ, այդ թվում՝ 50 երեխա։

1835 մարդ վիրավորվել է։ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև լարվածությունն ավելի է սրվել սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում «Հեզբոլլահ»-ի անդամներին պատկանող հազարավոր փեյջերների և ռացիաների պայթյուններից հետո, որոնք առնվազն 39 զոհի և ավելի քան 3000 վիրավորի պատճառ են դարձել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս