Բլինկենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Միրզոյանի և Բայրամովի հետ՝ խաղաղության բանակցությունների «վերջնական փուլը» ներկայացնելու համար. «Թուրան»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ խաղաղության բանակցությունների «վերջնական փուլը» ներկայացնելու համար։ Այս մասին գրել է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայելով քաջատեղյակ երկու աղբյուրների:

Սակայն դեռ պարզ չէ, թե որն է լինելու «վերջնական փուլը» և ինչ ելք այն կունենա։ Պետքարտուղարությունն այս տեղեկությունը չի մեկնաբանել։

ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս օրերին գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանավեճերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30