Հռոմի պապը երկար ժամանակ ի վեր առաջին անգամ սեղմել է պատարագին Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը Հռոմի Սանտո Սպիրիտո ին Սասիա եկեղեցում գլխավորել է Աստծո ողորմության կիրակի օրը մատուցված պատարագը, դրանից հետո առաջին անգամ սեղմել է տաճարում ներկա գտնվող բոլոր մարդկանց ձեռքերը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իսրայելը սերտ աշխատելու է ԱՄՆ-ի հետ, որպեսզի Իրանի հետ համաձայնագիրը կանխի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքն ու ապահովի հրեական պետության պաշտպանությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը՝ Թել Ավիվում, ամերիկացի գործընկերեր Լլոյդ Օստինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սաուդյան Արաբիայի ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտել երեք զինծառայողների, ովքեր մեղադրվում են պետական դավաճանության, «թշնամու հետ համագործակցելու» մեջ:
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է առաջին արաբ կին տիեզերագնացի անունը:
Bloomberg-ը հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեծ մասը ստանում են հարուստ երկրները: Դա պայմանավորված է աշխարհում դեղամիջոցների անհավասար բաշխման հետ:
Ջիբութիի գործող նախագահ Իսմաիլ Օմար Գելեն ընտրություններում 98.58 տոկոս ձայներով վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում: Ընտրությունների արդյունքները հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը:
Մյանմայում, որտեղ ռազմական դրություն է հայտարարված, ռազմական տրիբունալը 19 անձանց դատապարտել է մահապատժի քաղաքացիական անձի սպանության և զինվորականի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքով:
Չինաստանի իշխանությունները թույլատրել են կլինիկական փորձարկումները կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութի համար, որը մշակում է դեղագործական ընկերությունը:
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահից հետո նրա բոլոր տիտղոսները, այդ թվում` Էդինբուրգի դուսքի, փոխանցվել են նրա ավագ որդուն՝ արքայազն Չարլզին, հայտնում է բրիտանական Express պարբերականը։
Սան Ֆրանցիսկո ծովախորշի տարածքում մոխրագույն 4 կետի սատկած մարմին է հայտնաբերվել:
Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը ցանկացել է «հանգիստ մահանալ իր անկողնում»։ Այս մասին New York Post-ին հայտնել է թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
«Այո, Դոնբասում լարվածությունն աճում է, բայց ես կարծում եմ՝ եվրոպական մի քանի երկրներ, առաջին հերթին՝ Գերմանիան, ինչ-որ չափով՝ Ֆրանսիան, խիստ դեմ են նման ելքի։ Շատ է խոսվում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ ընդգրկվելու մասին, բայց պետք է իմանանք, որ բացի նրանից, որ այն երկրները, որոնք գտնվում են հակամարտության մեջ, նրանց ՆԱՏՕ չեն ընդունում, նաև ինչպես Վրաստանի դեպքում, Գերմանիան միշտ ՎԵՏՕ է դնում նման որոշումների վրա»,- շեշտեց Գագիկ Հարությունյանը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության դեմ բողոքի ակցիաների հետևանքով ապրիլի 9-ին մահացել է առնվազն երկու մարդ:
Առնվազն չորս մարդ զոհվել և վեցը վիրավորվել Սոմալիի հարավ-արևմուտքում մահապարտի կազմակերպած պայթյունի հետևանքով:
Այս պատմության վերջին «ակորդն» ապրիլի 9-ի աշխատանքային օրվա ավարտին հնչեցրեց Ալեն Սիմոնյանը. ՀՀ իշխանություններն իրենց ոճին համապատասխան սկսեցին հերքել իրենք իրենց: Այս իշխանությունները նույնիսկ ամենացավալի հարցն առանց խղճի խայթի վերածում են խայտառակության՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ իրականում գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել:
Աֆղանստանի հատուկ ծառայությունները Քաբուլում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղերից մեկի ղեկավար Ղուլամ Նասերին:
Հնդկաստանի Նագպուր քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված անձինք, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 4 մարդ:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել քաղաքացիներին պատրաստվել ծանր ճգնաժամին:
Չեռնոգորիայի իշխանությունները ՌԴ քաղաքացիների համար անայցագիր մուտքի ռեժիմը երկարացրել են մինչեւ հոկտեմբերի 31-ը: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳ նախարարությունը:
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի երկու ռազմանավ կանցնի Բոսֆորի նեղուցով Սեւ ծով եւ այնտեղ կգտնվի մինչեւ մայիսի 4-ը:
Ոստիկանությունը հարձակում գործելու և վնաս պատճառելու մեղադրանքով ձերբակալել է «Միսիս Շրի Լանկա 2019» և «Միսիս աշխարհ 2020» տիտղոսակիր Քերոլայն Ջուրիին, որը հարձակվել է «Միսիս Շրի Լանկա 2020» տիտղոսակիր Պուշպիկա դե Սիլվայի վրա վրա ու հենց բեմում վերջինիս կապտորեն գլխից հանել թագը, հայտնում է The Guardian-ը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կառաջարակի ԱՄՆ-ի ռազմական բյուջեն 7 միլիարդ դոլարով կրճատել այն թվի համեմատությամբ, որն ամրագրել է նրա նախորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը 99 տարեկանում մահացել է:
Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի: Այդ մասին այտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները խստորեն քննադատել են Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» անվանելու համար: Այս կապակցությամբ, ըստ ermenihaber.am-ի՝ նրանք գրառում են արել Twitter-ում:
Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գայանին պարզաբանումների համար հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Պատճառն այն էր, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին անվանել էր «բռնապետ», որի հետ պիտի համագործակցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մոնղոլիայում պահակային ծառայության մեջ գտնվող երկու ժամկետային զինծառայող ինքնաձիգով կրակ են բացել եւ սպանել պահակային ծառայության պետին. դրանից հետո զինվորները փախել են՝ իրենց հետ տանելով զենքը:
Ֆրանսիայի կառավարությունը հաստատակամ է կորոնավիրուսի համավարակի պայմաններում ուժեղ աջակցություն տրամադրելու օդային տրանսպորտին:
Իսպանիայի մի շարք շրջաններում իշխանությունները որոշում են կայացրել խստացնելու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ կոտրելու վարակի տարածման տեմպերը:
Չինաստանը պլանավորում է սկսել եւս մեկ տիեզերակայանի շինարարությունը երկրի մայրցամաքային մասում, որը կգտնվի Չժեցզյանի արեւելյան նահանգի Նինբո քաղաքի Սյանշանի գավառում: