Հայաստանն ունի ԵՄ անդամ դառնալու բոլոր հեռանկարները. Կիպրոսի պաշտպանության նախարար
Կիպրոսը կշարունակի աջակցել Հայաստանի ջանքերին՝ ավելի սերտ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ։ Մամուլի համար կատարած համատեղ հայտարարության ժամանակ այս մասին հայտարարեց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։
«Հավատում ենք, որ Հայաստանի՝ օրենքի գերակայության և թափանցիկ կառավարման, ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ հանձնառությունն ամբողջովին համահունչ են Եվրամիության արժեքների և սկզբունքների հետ։ Հայաստանը եվրոպական ընտանիքի շրջանակներում իր ներկայությամբ ուրույն դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում։
Մենք համոզված ենք, որ ունեք բոլոր հեռանկարները՝ դառնալու եվրոպական ընտանիքի հուսալի և արժանապատիվ անդամ ու գործընկեր»,- ընդգծեց Պալմասը։