Նիդեռլանդներն աջակցում է խաղաղության գործընթացին. Արարատ Միրզոյանն ու Կասպար Վելդկամպը հանդիպում են ունեցել
Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ:
Այս մասին Նիդեռլանդների ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Ուրախ եմ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում խոսել իմ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ։ Մեկ տարի անց այն բանից հետո, երբ 100.000 ղարաբաղցի հայեր ստիպված եղան լքել իրենց տները»,-իր գրառման մեջ նշել է Կասպար Վելդկամպն՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է նվիրված մնալ խաղաղությանը և ժողովրդավարությանը։
Նա հավելել է, որ Նիդեռլանդներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։