Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը դադարեցրել է արձակուրդը՝ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացում առաջացած խնդիրների պատճառով: Այդ մասին երկրի վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Այս մասին, ըստ ռուսական ԶԼՄ-ների, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի տարածքները չեն կարող որևէ գործարքի առարկա լինել և երբեք չեն լինի:
«ՌԴ արտաքին քաղաքականության շրջանակում հարավկովկասյան խնդիրները երկրորդ պլան են մղվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով հետընտրական շրջանում հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներին ՀՀ-ի արևմտյան ռևերանսների ֆոնին:
Տոկիոյի իշխանությունները, որտեղ այս պահին տեղի են ունենում ամառային Օլիմպիական խաղերը, անցած օրը հայտնաբերել են նոր կորնավիրուսով վարակման 2 848 դեպք, ինչը համապատասխան ցուցանիշի ռեկորդ է դարձել:
ԱՄՆ-ի արեւմտյան ափին մոլեգնող անտառային հրդեհների ծուխը կրկին շարժվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով ողողվող նահանգներ:
Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը (ԱՊԱԱՈՒ) վերջին 24 ժամում ոչնչացրել են «Թալիբան» շարժման 187 զինյալների, եւս 112-ը վիրավորվել է:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքուն ՀՀ-ից դեռ պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկների և պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կենտրոնացած լինելով ներքաղաքական զարգացումների վրա, հավուր պատշաճի ուշադրություն չդարձրեցինք մեծ յոթնյակի երկրների վերջին հանդիպման ժամանակ հայտարարված «B3W» (Build Back Better World) նախագծին։
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է հուլիսի 26-ից անօրինական ներգաղթյալների ընտանիքների արագացված արտաքսման ընթացակարգը վերսկսելու մասին: Այդ մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հուլիսի 26-ին կհայտարարեն համաձայնության մասին, ըստ որի հանրապետությունում ամերիկյան մարտական առաքելությունը կավարտվի մինչեւ 2021 թվականի վերջը:
Աֆղանստանում ավելի քան 1,6 հազար խաղաղ բնակիչ է զոհվել եւ 3 254-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վիրավորել վերջին վեց ամսում մարտական գործողությունների ակտիվացման հետեւանքով:
Քաբուլի կառավարության եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջեւ բանակությունների նախորդ փուլն սկսվել է հուլիսի 16-ին Դոհայում (Կատար) եւ շարունակվել է երկու օր:
Մինչ հայ-ադրբեջանական սահմանը քիչ-քիչ ակտիվ շփման գծի է վերածվում, և ՀՀ իշխանությունները փորձում են հարմար դիրքավորվել աշխարհաքաղաքական միջավայրում, Ադրբեջանը շարունակում է խաղարկել Խաղաղության պայմանագիր կնքելու թեման:
Ռուսաստանի Դաշնության Էներգետիկայի նախարարությունը կարող է առաջիկա օրերին որոշում ընդունել բենզինի արտահանումն արգելելու մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինը:
Ավելի ուշ Լիբանանի նախագահը Միկատիի՝ վարչապետի պաշտոնում նշանակման հրամանագիր է ստորագրել՝ նրան հանձնարարելով ձևավորել հանրապետության նոր կառավարությունը:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ աֆղանստանցի փախստականների ապաստանելու համար Թուրքիան ավելի լավ տեղ է, քան Գերմանիան, Ավստրիան կամ Շվեդիան:
Վերջին շաբաթում Հնդկաստանի Մահարաշտրայի արեւմտյան նահանգում մոլեգնած մուսոնային տեղաղատարփ անձրեւների հետ կապված միջադեպերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 164-ի, եւս 100-ն անհայտ կորել է:
Թունիսի Ազգային բանակի ստորաբաժանումները հուլիսի 26-ին շրջափակել են Կառավարության պալատի մուտքերը մայրաքաղաքի Քասբայի շրջանում:
Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսի խնդրով արած վերջին հայտարարության ու Վարոշան բացելու նախաձեռնության մասին:
Հրաձգության հետ կապված միջադեպերն առնվազն 430 մարդու կյանք են խլել ԱՄՆ-ում հուլիսի 17-ից մինչեւ հուլիսի 23-ն ընկած ժամանակամիջոցում:
Իսրայելական կործանիչները հուլիսի լույս 26-ի գիշերը հարված են հասրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման ռազմակայանին ի պատասխան հրկիզող նյութերով եւ պայթանյութով ամրացված օդապարիկների արձակման հրեական պետության կողմը հրկիզումների նպատակով:
Հուլիսի 25-ի երեկոյան կառավարական բանակի ստորաբաժանումեր են մտցվել Թունիսի մայրաքաղաք:
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները վերջին ժամանակներս առնվազն 43 խաղաղ բնակիչների են սպանել Աֆղանստանի կենտրոնական մասի Գազնիի նահանգի Մալիստանի գավառում:
Ատրճանակը, որով սպանել են Վայրի Արեւմուտքի ժամանակների ամերիկացի ավազակ Բիլլի Քիդին, օգոստոսի 27-ին աճուրդի կդրվի Լոս Անջելեսում, հուլիսի 21-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Bonhams աճուրդային տունը:
«Ինֆա» թայֆունը կիրակի կեսօրին հասել է Չինաստանի հարավ-արևելյան Չժեցզյան նահանգի ափերին: Օդերևութաբանների տվյալներով՝ թայֆունը հյուսիս-արևմուտք է շարժվում ժամում 10 կիլոմետր արագությամբ և կիրակի երեկոյան կհասնի Շանհայ, հաղորդում է ria.ru-ն։
Գերատեսչությունը մատնանշել է Թուրքիայի առանձնահատուկ դերը, որը կարող է վերահսկել նեղուցներով նավերի անցումը:
Եվս ավելի քան 296 հազար մարդ շտապ օգնության կարիք ունի ։
Սպասվում են ուժեղ քամիներ, ծովի ալեկոծություն, կա ջրհեղեղի վտանգ: Միևնույն ժամանակ նշվում է, որ տասնյակ նավեր տարհանվել են Շանհայի նավահանգստից:
Հնդկաստանը մտադիր է սեպտեմբերից սկսել կորոնավիրուսի դեմ երեխաների պատվաստումը, երբ պատվաստանյութ արտադրող մի քանի ընկերություն կստանան համապատասխան թույլտվություն:
«Բնական է, որ սահմաններում առկա իրավիճակի պայմաններում Ադրբեջանը փորձում է հետախուզական ակտիվ աշխատանք տանել, ինչը դրսևորվում է նաև ԱԹՍ-ների միջոցով: Ինչ վերաբերում է Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի ակտիվացմանը, ապա այդ ակտիվացումը կարող էր լինել Սյունիքի հատվածում, Երասխում, այսինքն՝ փաստվում է, որ կա խնդիր այն գործընթացում, որը սկիզբ էր առել նոյեմբերի 9-ից հետո, և Ադրբեջանը փորձում է ուժեղացնել ճնշումները՝ իր համար նախընտրելի օրակարգն առաջ մղելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը: