Իշխանության եկած զինվորականների կողմից ստեղծված Մյանմարի պետական վարչական խորհուրդը հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարության ձևավորման մասին: Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը` հղում տալով խորհրդի հրամանին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրը վարչապետի պաշտոնակատար Հուսեյն Արնուսին լիազորել է ձևավորել նոր կառավարություն այն բանից հետո, երբ երկրում անցկացվել են նախագահական ընտրություններ և Ասադը վերընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է թուրքական կողմի պնդումներն այն մասին, թե հունա-թուրքական սահմանին իբր այնպիսի միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հունական կողմից արձակված կրակոցների հետևանքով թուրք քաղաքացի է զոհվել: Այս մասին ասված է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար Ռոբերտ Բերկը հայտնել է, թե որ դեպքում ՆԱՏՕ-ի ուժերը կրակ կբացեն Սև ծովում ռուսական նավերի ուղղությամբ:
Աֆղանստանի զորքերը «Թալիբան» արմատական շարժումից հետ են գրավել Հերատ նահանգի Գուզարա շրջանը:
5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի ափերի մոտ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Սլովակիայում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստումը պարտադիր է դարձել այն զինվորականների համար, որոնք մասնակցում են երկրից դուրս իրականացվող գործողություններին:
Կորոնավիրուսային SARS-CoV-2 վարակը շարունակում է մուտացվել, ուստի պետք է սպասել նոր՝ առավել վտանգավոր տարբերակների՝ ի հավելումն այս խմբին դասվող «ալֆա», «բետա», «գամմա» և «դելտա» հիմնամանրէների:
Տոկիոյում, որտեղ ներկայում ընթանում են ամառային Օլիմպիական խաղերը, նախորդ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 058 նոր դեպք:
«ՀՀ-ում կարևոր պաշտոններում նոր մարդիկ են նշանակվել, նրանք պետք է հարմարվեն աշխատանքին, ինչպես նաև բոլոր խաղացողները պետք է վերջնականապես դիրքավորվեն անընդհատ փոփոխվող իրավիճակում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և այն լուծելու ուղղությամբ արվող առաջարկներին։
Մալայզիայի խորհրդարանի հատուկ նիստը դադարեցվում է՝ COVID-19 վարակի հայտնաբերումից հետո:
Աշխարհում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման 198 մլն 38 հազար 791 դեպք, մահերի թիվը հասել է 4 մլն 224 հազար 466-ի, ընդհանուր առողջացել է 178 մլն 932 հազար 476 մարդ:
«Նոյեմբերի 17» ահաբեկչական կազմակերպության անդամ Իրակլիս Կոստարիսը, որը սպանել էր լրագրող և քաղաքական գործիչ Պավլոս Բակոյանիսին և դատապարտվել ցմահ ազատազրկման, ազատ է արձակվել:
Ուզբեկստանում արտադրել են կորոնավիրուսի դեմ Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակները, դրանք ուղարկվել են Գամալեյա կենտրոն ՝ որակի վերահսկման համար: Այս մասին հայտնել է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը:
Չինաստանը հաղորդել է կորոնավիրուսի 55 նոր դեպքի մասին:
Դոնեցկի մարզի «Պոկրովսկոյե» հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, տուժել է 10 մարդ:
Աֆղանստանի արևելքում գտնվող Նուրիստան նահանգում ջրհեղեղի զոհ է դարձել 58 մարդ, ևս 140 -ը համարվում է անհետ կորած:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը հաղթանակ է համարում։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը կոչ է անում Ադրբեջանի զինված ուժերին անմիջապես հետ քաշվել Հայաստանի տարածքից:
Հաիթիի իրավապահ մարմինները երկրի նախագահի սպանության գործով ձերբակալել են ոստիկանության արդեն չորրորդ սպայի:
Բուլղարիայի տեխնիկական կառավարության ներքին գործերի նախարար Բոյկո Ռաշկովը հայտնել է անօրինական միգրանտների կողմից երկրի սահմանի հատման փորձերի թվի ավելացման մասին:
Անցած օրը կորոնավիրուսով վարակման առնվազն 3 300 նոր դեպք է հայտնաբերվել Տոկիոյում, որտեղ այս պահին տեղի են ունենում ամառային Օլիմպիական խաղերը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հուլիսի 29-ին զինվորական եւ քաղաքացիական անձնակազմի համար սահմանել է պահանջ նոր կորոնավիուսի դեմ պատվաստում կամ վարակի առկայության կանոնավոր թեստավորում անցկացնելու մասին:
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների, միջադեպերի, սահմանախախտումների ֆոնին հայտարարություն տարածեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), ով հանդիսանում է ռուս նոր համանախագահը Իգոր Պոպովի փոխարեն, Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հայտարարությամբ արձանագրել են, որ մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, մարդկային զոհերի մասին հաղորդումներին:
Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի սահմանապահ ոստիկանության հետ բախումներից տուժել է առնվազն 211 պաղեստինցի: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պաղեստինի Կարմիր մահիկի հայտարարությանը:
Երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արևմուտքում հերթական անգամ մտահոգվել են ռուս-բելառուսական զորավարժություններով, որոնք անցկացվելու են սեպտեմբերին:
Եվրոպայի Ընդհանուր իրավասության արդարադատության դատարանն իսպանական Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնին զրկեց եվրապատգամավորի անձեռնմխելիությունից: Հուլիսի 30-ին այդ մասին հայտնել է La Vanguardia թերթը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ողջունել է ավելի քան 200 աֆղաններից բաղկացած խմբին, որոնց Միացյալ Նահանգների իշխանությունները երկիր են տեղափոխում հատկ ներգաղթային ծրագրով՝ Աֆղանստանից իրենց զորքերի դուրսբերման ֆոնին: Այդ մասին հուլիսի 30-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Քիչ առաջ Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների վերաբերյալ:
Մեծ Բրիտանիայի Ծովային առեւտրական փոխադրումների համակարգման կազմակերպությունը հաղորդում է ստացել Օմանի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին: Համապատասխան տեղեկությունները զետեղված են համակարգողի կաքում։