Գազայում Իսրայելի վերջին հարվածներից ավելի քան 30 մարդ է զոհվել. ԶԼՄ-ներ
Վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 30 մարդ է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ Al Jazeera հեռուստաալիքի տվյալների՝ պաղեստինյան անկլավի կենտրոնական Դեյր էլ Բալահ քաղաքի տան վրա հարվածի հետևանքով զոհվածների թվում կա առնվազն երկու երեխա։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 41 600 մարդ է զոհվել է 2023 թվականի հոկտեմբերից անկլավում Իսրայելի գործողությունների հետևանքով, ևս ավելի քան 96 200-ը վիրավորվել է։Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել 2023 թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։
Սեպտեմբերի 23-ից Իսրայելը երկրորդ ճակատ է բացել՝ հարվածներ հասցնելով Լիբանանում «Հեզբոլլահ» խմբավորման օբյեկտներին։ Իսրայելի հարվածներից, ըստ Լիբանանի իշխանությունների, ավելի քան 1000 մարդ է զոհվել։