Բաժիններ՝

Իրանում կամ Մերձավոր Արևելքում չկա մի վայր, որը հասանելի չէ Իսրայելի երկար բազկի համար. Նեթանյահու

Իսրայելի կողմից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլահի սպանությունը կվերափոխի Մերձավոր Արևելքի ուժային կառույցները, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ զգուշացնելով Իրանին, որ Իսրայելի բանակը կարող է տարածաշրջանում հարվածել իրեն անհրաժեշտ ցանկացած վայրի: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

Ելույթ ունենալով Երուսաղեմից՝ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի կողմից Նասրալլահի թիրախավորումը անհրաժեշտ էր Իսրայելի պատերազմական նպատակներին հասնելու համար՝ այն է՝ երկրի հյուսիսային հատվածի բնակիչներին, որոնք տեղահանվել են «Հեզբոլլահ»-ի կողմից ակտիվ հրթիռակոծության հետևանքով, թույլ տալ ապահով վերադառնալ տուն:

«Նասրալլահը հերթական ահաբեկիչը չէր. Նա հենց ահաբեկիչ էր: Նասրալլահի վերացումն էական պայման էր մեև առջև դրված նպատակներին հասնելու համար՝ հյուսիսի բնակիչներին անվտանգ վերադարձնել իրենց տները և փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Նրանք, ովքեր հարվածում են մեզ, պետք է իմանան՝ մենք կհարվածենք նրանց: Իրանում կամ Մերձավոր Արևելքում չկա մի վայր, որը հասանելի չէ Իսրայելի երկար բազկի համար, և այսօր դուք գիտեք, թե որքանով է դա ճիշտ»,- ասել է Նեթանյահուն։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, ռազմաօդային ուժերի կործանիչները վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 3,500 ռազմամթերք են նետել «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս