«Հեզբոլլահ»-ը հերքել է Նասրալլահի զոհվելուց հետո նոր նշանակումների մասին լուրերը
«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի զոհվելուց հետո նշանակումների և այլ կազմակերպչական գործընթացների հետ կապված հաղորդագրությունները ոչ մի առնչություն չունեն շարժման ղեկավարության պաշտոնական հայտարարությունների հետ:
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով խմբավորման մամուլի ծառայության հաղորդագրությունը։
«Մեկնաբանելով գլխավոր քարտուղարի զոհվելուց հետո տարածված հաղորդագրությունները, որոնք կապված են կազմակերպչական գործընթացների հետ, ցանկանում ենք հայտարարել, որ այդ հաղորդագրությունները ոչ մի նշանակություն չունեն և կապված չեն «Հեզբոլլահ»-ի ղեկավարության պաշտոնական հայտարարությունների հետ», – ասված է հաղորդագրության մեջ։
Նասրալլահի մահվան հաստատումից տեղեկություններ էին տարածվել շիա շարժման ղեկավար պաշտոններում հնարավոր նշանակումների վերաբերյալ: Al Arabiya-ի աղբյուրները հայտնել էին, որ կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է «Հեզբոլլահ»-ի գործադիր խորհրդի ղեկավար, Նասրալլահի ազգական Հաշեմ Սաֆիեդդինը։