Բաժիններ՝

Վրաստանը ՌԴ-ին կոչ է արել դուրս բերել զորքերը. պատմական շրջադա՞րձ

Վրաստանի կառավարությունը դրական է գնահատում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը նրա պատրաստակամության մասին՝ օգնելու Թբիլիսիին հաշտեցնել Աբխազիային և Հարավային Օսիային (տարածաշրջաններ, որոնք անջատվել են Վրաստանից), ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն, հաղորդում է Mtavari-ն։

«Այն, որ Ռուսաստանը ողջունում է հաշտեցումը և կնպաստի դրան, անշուշտ դրական է։ Սակայն ես կասեի, որ այս հայտարարություններից հետո լավ կլիներ արդյունավետ քայլեր ձեռնարկել»,- շարունակել է նա։

Այս գործընթացի շրջանակներում նա առաջարկել է սկսել Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման ծրագրի մշակումը։ 

Քալաձեն ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունն ամեն ինչ կանի «իր օս եղբայրների և քույրերի հետ» հաշտվելու համար և ամփոփել. 

«Միայն խաղաղության և փոխադարձ ներման միջոցով մենք կկարողանանք վերականգնել տարածքային ամբողջականությունն ու համակեցությունը»։

Հիշեցնենք, որ Լավրովի մեկնաբանություններն արվել են սեպտեմբերի վերջին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթին նրա մասնակցությունից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նա ուշադրություն է հրավիրել «պատմական հաշտեցման»՝ Թբիլիսիի պատրաստակամության վրա և նշել, որ կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչ ձևով են հաշտվելու, իսկ Ռուսաստանը, ընդհանուր շահի դեպքում, պատրաստ է օգնել «չհարձակման համաձայնագրերի ապահովմանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս