Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան, որտեղ բանակցություններ կվարի հանրապետության ղեկավարության հետ։ Այդ մասինտեղեկանում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Այցի շրջանակներում տեղի կունենան Ռուսաստանի կառավարության ղեկավարի բանակցությունները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆի հետ։
«Պլանավորվում է դիտարկել ռուս-իրանական առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հարցերի ողջ շրջանակը, ներառյալ տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, կրթության և այլ բնագավառներում խոշոր համատեղ նախագծերի իրականացումը», -ավելի վաղ հաղորդել են ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունում։
Իսկ հոկտեմբերի 1-ին Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին։