Բաժիններ՝

Ավստրիայում աջ պոպուլիստական ​ կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում

Ավստրիայի ներքին գործերի նախարարության հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել աջ պոպուլիստական ​ Ավստրիայի ազատության կուսակցությունը (ԱԱԿ)՝ ձայների 29,2 %-ով։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Իշխող Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը (ԱԺԿ), որի անդամ է Ավստրիայի գործող դաշնային կանցլեր Կառլ Նեհամերը, 26,5 % արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Այսպիսով, այս կուսակցությունը 2019 թ. Ավստրիայում կայացած նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համեմատությամբ կորցրել է ընտրողների 11 %-ի աջակցությունը։

ԱԱԿ-ն, ընդհակառակը, 13 տոկոսային կետով բարելավել է 2019 թ. իր արդյունքը։

Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությանը հաջողվել է իր կողմը ներգրավել ընտրողների 21,1 %-ին (աջակցության նվազումը՝ 0,1 %-ով)։ Այսպիսի արդյունքով սոցիալ-դեմոկրատները մեծությամբ երրորդ քաղաքական ուժը կլինեն Ավստրիայի Ազգային խորհրդում (խորհրդարանի ստորին պալատ):

«Նոր Ավստրիա և Լիբերալ ֆորում» կուսակցությունն ընտրություններում հավաքել է ձայների 9 %-ը՝ իր նախկին արդյունքը բարելավելով 0,9 %-ով։ Մինչդեռ «կանաչները», որոնք ներկայում իշխող կոալիցիայում ԱԺԿ-ի գործընկերներն են, ստացել են ձայների 8 %-ը՝ կորցնելով ընտրողների 5,9 %-ի աջակցությունը։Նշվում է, որ նախնական արդյունքները ամփոփելիս հաշվի են առնվել փոստով ուղարկված քվեաթերթիկների մեծ մասը։ Սպասվում է, որ մնացած ձայների հաշվարկը կլինի մինչև հոկտեմբերի 3-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս