Պաղեստինի առողջապահության նախարարությունը մայիսի 13-ին հաղորդել է, որ Գազայի հատվածի մի քանի զոհված բնակիչների մոտ հայտնաբերվել են թունավոր գազերից խեղդվելու նշաններ։
ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ պետք է դառնար իր ավագ որդի Բոն, որը մահացել է 2015 թվականի մայիսին: Մայիսի 13-ին այս խոստովանությամբ Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ռուսաստանի Սեւծովյան նավատորմն իր 238-ամյակը նշում է աննախադեպ իրադրության պայմաններում, երբ ստիպված է հետեւել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նավերի ավելացող քանակին:
Պաղեստինցիների թիվը, որոնք երեք օրվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել են իսրայելական հարվածներից, հասել է 83-ի, տուժել է 487 մարդ:
Մայիսի 13-ի առավոտյան Ռուսաստանի բոլոր մզկիթներում տոնական նամազներ կանցկացվեն Ուրազա-Բայրամի կապակցությամբ, որը նշանավորում է իսլամական ռամադան սուրբ ամսվա ավարտը։
Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից այս շաբաթվա սկզբից ավելի քան 1,6 հազար հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, իսրայելացի զինվորականներն ի պատասխան այդ ընթացքում 600 ռազմական թիրախ են խոցել Պաղեստինի ափամերձ միջատարածքում:
ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին՝ կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալներն ավելի քան 1,5 հազար հրթիռ են արձակել Իսրայելի տարածք՝ մայիսի 10-ին պաղեստինյան միջատարածքի հետ սահմանին իրադրության սրման սկզբից ի վեր: Այդ մասին ասված է այն հրապարակման մեջ, որը մայիսի 13-ին զեղեղվել է Twitter-ի՝ իսրայելական բանակի էջում։
Թունիսը, Նորվեգիան եւ Չինաստանը ներկայացրել են ամենամոտ ժամանակներս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բաց նիստի անցկացման պահանջ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածության էսկալացիայի քննարկման համար:
Անցած շաբաթ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,5 միլիոն դեպք եւ 90 հազարից ավելի մահացու վախճան: Նախորդ շաբաթվա համեմատությամբ հիվանդացությունն ու մահացությունը 4 տոկոսով նվազել են, մայիսի լույս 12-ի գիշերը Ժնեւում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ներկայացրել է գործողությունների պլան, որոնց համապատասխան Եվրամիությունը կձգտի օդի, ջրի եւ հողի զրոյական աղտոտման: Այդ մասին ասված է մայիսի 12-ին Բրյուսելում տարածված փաստաղթղում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունն (ՄԻԳԿՎ) անհանգստություն է հայտնել օկուպացված պաղեստինյան տարածքներում եւ Իսրայելում բռնության էսկալացիայի պատճառով եւ կոչ է արել դադարեցնելու այն:
Հնդկաստանի Ութար-Փրադեշի եւ Բիհարի նահանգների իշխանությունները մայիսի 12-ին հաղորդել են, որ Գանգա գետից դուրս են հանել 96 մարդու մարմին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են հանդիպել:
Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեֆ Բորելն իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները, որոնք արդեն ավելի քան 50 մարդու կյանք են խլել:
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը Սան Մարինոյում ցույց է տվել, որ դրա արդյունավետությունը մոտենում է 100 տոկոսի՝ գերազանցելով հրապարակված գիտական հետազոտությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել է առողջապահության եւ սոցիալական ապահովության հարցերի գծով հանրապետության պետական քարտուղար (նախարար) Ռոբերտո Չավատան:
Դատարանը երկու ամսով կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվող Իլնազ Գալյավիևին:
Ռուսաստանի օդուժի աջակցությամբ ՍԱՀ-ի կառավարական բանակն ապրիլի 23-ից Սիրիական անապատում ոչնչացրել է 338 զինյալ և վերացրել ահաբեկիչների տասնյակ օբյեկտներ
Իսրայելի Էյլաթ-Աշկելոն նավթամուղի տեղամասում հրդեհ է բռնկել հրթիռի ընկնելուց հետո, որն արձակվել է Գազայի հատվածից: Այդ մասին հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը։
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Աբու Ուբայդան «Ալ-Աքսա» հեռուստաալիքի եթերում ապստամբության է կոչել Իսրայելի արաբ քաղաքացիներին:
Տաջիկստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարներ Սիրոջիդդին Մուհրիդինը և Ռուսլան Կազակբաևը քննարկել են տաջիկա-ղրղզական սահմանի իրադրությունը:
Ռուսաստանը պլանավորում է ամրապնդել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում արտաքին տնտեսական համագործակցության և նոր շուկաներ մուտքի ընդլայնման համար:
Իսրայելի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին։
Գազայի հատվածին Իսրայելի շարունակվող հրթիռահարվածների զոհերի թիվը հասել է 35-ի:
Մայիսի 12-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների Մինդորո կղզու ափի մոտ: Այդ մասին հայտնել են հանրապետության Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտում։
Չինաստանի բնակչությունը հասել է 1 մլրդ 411 մլն 780 հազար մարդու՝ 2010 թվականից ի վեր ավելանալով 72 միլիոնով կամ 5,38 տոկոսով: Այդ մասին մայիսի 11-ին հաղորդել է Պետական վիճակագրական վարչությունը՝ ներկայացնելով բնակչության 7-րդ համաչինական մարդահամարի արդյունքները։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին մեկ տարվա ընթացքում (2020 մայիսի 7 – 2021 մայիս 7) ամենաշատ թվով հեռախոսազրույցներն ունեցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:
Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ «Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով միասին լուսանկարվելով Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սկսել է իր առաջին արտասահմանյան այցերը՝ որպես երկրի վարչապետ, և առաջին կանգառը Բաքուն էր, երկրորդը՝ Երևանը: Մայիսի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության աճով և անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում: