Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է հրաժարվել իր աթոռից առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին:
ԱՄՆ-ը փոխել է Քաբուլի միջազգային օդանավակայան անձանց թույլ տալու քաղաքականությունը: Օգոստոսի 23-ին այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչեով մի աղբյուր։
Ռուսաստանը մշտապես բաց է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգման եւ շահերը հաշվի առնելու սկզբունքներով, գնդակը գտնվում է Բրյուսելի կողմում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
2021թ. հունիսին Մեծ Բրիտանիայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ հայտարարվեց «Վերակառուցենք ավելի լավ աշխարհ» (Build Back Better World «B3W») համաշխարհային ենթակառուցվածքային նախագծի մեկնարկի մասին, որը հավակնություն ունի դառնալու լրջագույն մարտահրավեր չինական «Գոտի և ճանապարհ» («BRI») նախաձեռնության համար։ «B3W» նախագիծը նպատակ ունի մինչև 2035 թվականը լրացնել զարգացող երկրներում 40+ տրիլիոն արժողությամբ ենթակառուցվածքների բացը։
Ռուսաստանի համար հրատապ չէ Աֆղանստան զորակազմ ուղարկելու հարցը, թալիբները ոչ մեկի ռազմական աջակցության կարիքը չունեն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Թալիբան» արմատական շարժումը պաշարման է վերցրել Աֆղանստանի Փանջշերի նահանգում գտնվող դիմադրության ուժերը: Օգոստոսի 23-ին այդ մասին Twitter-ում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է աջակցել Ռուսաստանի Դաշնության կողմից պահվող ավելի քան 100 Ղրիմի թաթարների ազատ արձակման հարցում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարծում է, թե ճիշտ որոշում է ընդունել Աֆղանստանի վերաբերյալ։ «Իմ աշխատանքն է՝ կարծիքներ ունենալ եւ հայտնել, որոնք ուրիշ ոչ ոք չի կարող կամ չի անի: Ես արել եմ դա, ես համոզված եմ, որ միանգամայն ճիշտ եմ՝ որոշում չկայացնելով այլեւս պատերազմ ուղարկել երիտասարդ տղամարդկանց ու կանանց»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը: […]
ՄԱԿ-ն օգոստոսի 22-ին Աֆղանստանից իր ևս 120 աշխատակիցների տարահանել Ղազախստան: Այդ մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը տրածել է ՄԱԿ-ի գլխավոր քարատուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «ՄԱԿ-ն Աֆղանստանում օգոստոսի 22-ին Քաբուլից 120 մարդ է տարել Ալմաթի, դա երկրորդ նման ավիաչվերթն է վերջին շաբաթվա ընթացքում: Ուղևորների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցներ և մի քանի ոչ կառավարական […]
Օգոստոսի 17-ին՝ աշխատանքների մեկնարկից 7 տարի անց, ավարտվել նոր կամրջի կառուցումը, որը միացնելու է Չինաստանի ու Ռուսաստանի երկաթուկային համակարգերը:
Օգոստոսի 23-ի առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել անվտանգության աֆղան աշխատակիցների և անհայտ անձանց միջև, մեկ աֆան ուժային զոհվել է: Այդ մասն Twitter-ի իր էջում հայտնել է Բունդեսվերը:
7,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավային Սանդվիչյան կղզիների շրջանում: Օգոստոսի 23-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Միացյալ Նահանգները պատրաստ է արագ և հզոր պատասխան տալ, եթե «Թալիբան» արմատական շարժումը խոչընդոտի Աֆղանստանում մնացած ամերիկացի քաղաքացիների մուտքը Քաբուլի օդանավակայան, որտեղից տարհանում է իրականացվում:
Հաիթիի ափերի մոտ օգոստոսի 14-ին 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ՝ բնական աղետը երկրում շուրջ 1,2 մլն մարդու է դիպել, այդ թվում՝ 540 հազար երեխաների:
«Մենք չենք ցանկանում, որ Աֆղանստանից փախստականների անվան տակ մեզ մոտ գրոհայիններ հայտնվեն», – ընդգծել է Պուտինը:
Տեսչության ներքին գործառնությունների համար ռիսկի մակարդակը հայտնի չէ, սակայն պաշտոնական անձինք պնդում են, որ հարձակումը, որը հայտնաբերվել է պաշտպանության նախարարության կիբերհրամանատարության կողմից, չի ազդել Աֆղանստանում առաքելության վրա:
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Անջելինա Ջոլին գրանցվել է Instagram սոցիալական ցանցում, որպեսզի այդ հարթակի միջոցով ներկայացնի Աֆղանստանում ստեղծված իրադրության պայմաններում այնտեղ բնակվողների պատմությունները:
Վերջին մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 21․000 դեպք: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օպերատիվ շտաբը:
Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով մշակել աֆղանցի լրագրողների տարհանման հատուկ ծրագիր: Այս մասին ասվում է կազմակերպության կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Միացյալ Նահանգների իշխանությունները կոչ են անում Աֆղանստանում գտնվող ամերիկացիներին հնարավոր վտանգը հաշվի առնելով ինքնուրույն չգնալ Քաբուլի օդանավակայան, եթե համապատասխան հրահանգ չեն ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ես ստիպված եմ շաբաթը մեկ անգամ կրկնել, որ Հայաստանն ու Արցախն այսօր որևէ կապ չունեն միմյանց հետ, Փաշինյանն արեց ամեն ինչ, որպեսզի օտարի Արցախը Հայաստանից, հայ ժողովրդից, համահայկական տեսլականից։ Նա Արցախի հարցը չի ընդգրկել Կառավարության ծրագրում, որովհետև չի պատրաստվում այնտեղ ո՛չ փող ծախսի, ո՛չ փող ներդնի։ Չեմ հասկանում՝ այս մարդն ի՞նչ պետք է անի, որ ՀՀ բնակիչը հասկանա, որ նա դավաճան է ու վաճառել է բոլորին՝ սկսել է Արցախով, ավարտելու է Հայաստանով»,- հավելեց փորձագետը։
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը խոստացել է առաջարկել 57 մլն եվրոյով ավելացնել Աֆղանստանի համար Եվրահանձնաժողովի կողմից տրամադրվող օգնությունը:
Միացյալ Արաբական Էմիրությունները Միացյալ Նահանգների խնդրանքով համաձայնել են ժամանակավորապես հյուրընկալել Աֆղանստանի 5000 քաղաքացիների: Այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ներկայացուցիչների պալատի անդամների հետ հեռախոսազրույցում հաստատել է թալիբների կողմից ԱՄՆ քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստերը: Ավելի վաղ նմանատիպ դեպքեր արձանագրվել են նաև Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ:
Թուրքական TUSAŞ և Պակիստանի NESCOM ընկերությունները պայմանագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի մշակման և արդիականացման վերաբերյալ:
Ուզբեկստանի իշխանություններն ընդունել են ևս 400 փախստականների Աֆղանստանից՝ նրանց ժամանակավորապես տեղավորելով ուզբեկա-աֆղանական սահմանին մոտ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անանուն աղբյուրը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարներն օգոստոսի 23-ին տեսակոնֆերանս կանցկացնեն՝ քննարկելու իրադրությունն Աֆղանստանում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Թալիբան» շարժման անդամների կողմից առևանգված ավելի քան 150 Հնդկաստանի քաղաքացի ազատ են արձակվել: Այս մասին հայտնել է The Times of India թերթը:
Ինդոնեզիան Աֆղանստանից տասնյակ մարդկանց տարհանելուց հետո որոշում է ընդունել, որ այդ երկրի իր դիվանագիտական ծառայությունները կշարունակի մատուցել արդեն Պակիստանից: Այս մասին Ջակարտայի Հալիմ ռազմական օդանավակայանում հայտարարել է Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդին՝ այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ ինդոնեզական օդուժն: