Բաժիններ՝

Թրամփի հանրահավաքի ժամանակ ձերբակալված տղամարդն ուներ երկու հրազեն, կեղծ պետհամարանիշ և մի քանի անձնագիր

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ հոկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ ձերբակալված տղամարդն ուներ լիցքավորված մեկ ատրճանակ և հրացան՝ մեծ տարողությամբ պահեստատուփով, մեքենայի կեղծ պետհամարանիշներ և տարբեր անձնագրեր։ Այս մասին հաղորդում է CBS News-ը։

49-ամյա կասկածյալ Վեմ Միլլերին իրավապահները կանգնեցրել են, նախքան Թրամփը կժամաներ հանրահավաքին։

Հոկտեմբերի 13-ին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Ռիրվերսայդի շրջանի շերիֆ Չադ Բիանկոն, որի բաժանմունքը մասնակցում էր անվտանգության միջոցառումների կազմակերպմանը, հայտարարել է, որ Միլլերի մեքենայի կեղծ պետհամարանիշն է իրենց ստիպել հետաքննել տղամարդուն։

Մեքենայում հայտնաբերվել են մի քանի անձնագրեր և վարորդական իրավունքներ՝ տարբեր անուններով, իսկ զենքերը եղել են ապօրինի։ Տղամարդուն ձերբակալել են առանց որևէ միջադեպի։

Ռիվերսայդի շրջանի շերիֆը նշել է, որ ըստ իրեն՝ կանխվել է Թրամփի դեմ հերթական մահափորձը, իսկ ԱՄՆ դատախազությունից հայտնել են, որ նախկին նախագահին որևէ վտանգ չի սպառնում։ Դաշնային պաշտոնյաներից մեկն էլ CBS-ին հայտնել է, որ մահափորձի որևէ նշան չի հայտնաբերվել՝ կապված այս միջադեպի հետ։ Կասկածյալի դեմ մեղադրանք են առաջադրել զենքի հետ կապված օրենքները խախտելու համար. նրան բաց են թողել։

Նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ արդեն երկու մահափորձ է իրականացվել վերջին երեք ամիսների ընթացքում։

Թրամփի դեմ առաջին մահափորձն իրականացվել է Փենսիլվանիայի նահանգի Բաթլեր քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ։ Թրամփը վիրավորել էր աջ ականջից, 20-ամյա հրաձիգ Թոմաս Քրուքսը սպանվել էր դեպքի վայրում։

Սեպտեմբերի 15-ին Թրամփի դեմ մահափորձ էր կատարվել Ֆլորիդայում գտնվող նրա գոլֆի դաշտում։ Գաղտնի գործակալները ժամանակին էին նկատել թփերի մեջ թաքնված 58-ամյա կասկածյալ Ռայան Ուեսլի Ռութին, որը ձերբակալվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս