Բաժիններ՝

Լիտվայի Սեյմի ընտրությունների առաջին փուլում առաջատարն ընդդիմությունն է

Ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունն, ըստ Գլխավոր ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, առաջատարն է Լիտվայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սոցիալ-դեմոկրատները հավաքել են ձայների ավելի քան 19 %-ը։ Երկրորդ տեղն սկզբում զբաղեցնում էր «Նեմանի արշալույսը» կուսակցությունը, բայց քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում այն ​​զիջել է իշխող պահպանողական «Հայրենիքի միություն – Լիտվայի քրիստոնյա-դեմոկրատներ» կուսակցությանը։

Նաև խորհրդարան են անցել «Հանուն Լիտվայի» դեմոկրատների միությունը, «Լիբերալների շարժումը» և «Գյուղացիների և կանաչների միությունը»։ Մնացած քաղաքական ուժերը չեն հաղթահարել հինգ տոկոսի արգելքը։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 52,06 %: Ընտրություններին մասնակցել է 14 կուսակցություն և մեկ կոալիցիա։Լիտվայի Սեյմում առաջին փուլում բաշխվել է 70 տեղ, ևս 71 մանդատների համար քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին։ Դրան կմասնակցեն առաջին երկու տեղերն զբաղեցրած կուսակցությունները։

Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Վիլիյա Բլինկևիչյուտեն LRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ արդեն տեսնում է հնարավոր կոալիցիոն գործընկերներին՝ հիշատակելով «Հանուն Լիտվայի» կուսակցությունը, ինչպես նաև «Գյուղացիների և կանաչների միությունը»:

Պատասխանելով պահպանողականների հետ կոալիցիայի հնարավորության մասին հարցին նա ասել է. «Կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս