Գերմանական հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ ՌԴ-ն մինչև 2030-ը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա

Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա մինչև 2030 թվականը, հայտարարել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Կահլը։ «Ռուսական զինված ուժերը պետք է պատրաստ լինեն հարվածել ՆԱՏՕ-ին ոչ ուշ, քան այս տասնամյակի վերջը», – ասել է նա Բունդեսթագի խորհրդարանական վերահսկողական հանձնաժողովում լսումների ժամանակ:

Ըստ Կահլի՝ Կրեմլը Գերմանիան դիտարկում է որպես հակառակորդ, քանի որ Բեռլինը Կիևի երկրորդ ամենամեծ աջակիցն է։ Նա նաև ընդգծել է, որ առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ի կողմից փոխադարձ պաշտպանության դրույթը կիրառելու հավանականությունը բարձր կմնա։

Վլադիմիր Պուտինը ձգտում է ոչ միայն ընդլայնել Կրեմլի ազդեցությունը Եվրոպայում, այլ նաև տեղահանել ԱՄՆ ռազմական ներկայությունը մայրցամաքից, քանի որ Միացյալ Նահանգների պաշտպանական ծախսերը զգալիորեն գերազանցում են Եվրամիության ծախսերը, հավելել է գերմանական հետախուզության ղեկավարը. «Մենք ուղիղ առճակատման մեջ ենք Ռուսաստանի հետ»։ Կահլը նաև ասել է, որ Պուտինի նպատակը ոչ միայն Ուկրաինային տիրանալն է, այլ «նա իրականում ձգտում է ստեղծել նոր աշխարհակարգ»։

Տեսանյութեր

Լրահոս