Բաժիններ՝

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու նկատմամբ կիրառվել է գրավ և տնային կալանք

Փաստաբան Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ «երեկ կայծակնային արագությամբ տարածվեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի ձերբակալության մասին լուրը»։

Փաստաբանը նշել է, թե հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը, այսօր ուշ գիշերին քննելով քննիչի միջնորդությունն իր պաշտպանյալ Խաչատուր Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժեց այն` կիրառելով համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք։

«Երեկ առավոտյան ժամը 05։00-ից մինչև այսօր ժամը 3։00-ը տևած անդադար աշխատանքս տվեց իր նախնական արդյունքը։

Նշեմ, որ առաջադրված մեղադրանքը շինծու է և անհիմն, և ես ջանք չեմ խնայելու Խաչատուր Բալասանյանի իրավունքների պաշտպանության հարցում»-գրել է Տիգրան Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ օրերս Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Վերջինս ձերբակալվել էր ՔԿ-ում քննվող կոռուպցիոն գործի շրջանակներում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031