
Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է ամերիկացի երաժիշտ Ջարեդ Լետոյին Ռուսաստանում ելույթ ունենալու ցանկության համար

Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է ամերիկացի երաժիշտ Ջարեդ Լետոյին Ռուսաստանում ելույթ ունենալու ցանկության համար «երբ այս բոլոր խնդիրներն ավարտվեն», ինչպես նշել է արտիստը։
«Ջարեդ Լետոյի խոսքերը, որ նա «զգում է ռուսական էներգիան» և ցանկանում է ելույթ ունենալ Ռուսաստանում, վիրավորանք է նրանց համար, ովքեր իրենց կյանքը զոհում են ազատության պաշտպանության համար: Ռուսաստանին ոչ մի հանգստություն չի կարող լինել, քանի դեռ նա շարունակում է Ուկրաինայի գոյության «խնդիրը» լուծելու իր փորձերը»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։
Regionmonitor.com