Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, եթե վերջինս համաձայնվի հրաժարվել միջուկային զենքից:
«ԱՄՆ-ում պատրաստ են սկսել Արցախի ճանաչման գործընթաց՝ բայց Հայաստանից սիգնալներ են պետք, դիրքորոշում չկա». Սուրեն Սարգսյան:
Չինաստանի Լյաոնին հյուսիսարևելյան նահանգի Դալյան քաղաքի հետիոտնային անցումի վրա տղամարդը թեթև մարդատար մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ:
«Ադրբեջանը ԱՄՆ-ում հայկական ազդեցությանը բալանս է ստեղծում. չունի համայնք, ունի փող». Սուրեն Սարգսյան։
«Կարծում եմ ԱՄՆ-ն կարող է լինել ազնիվ միջնորդ և երկխոսություն սկսել Բաքվի և Երևանի միջև». Թոմաս դե Վաալ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում պաղեստինցիների վրա հարձակումը։
«ՀՀ ղեկավարությունը քաղաքական վճռականություն չունի սեփական տարածքը պաշտպանելու: Այն, որ Ռուսաստանն ամեն անկյունում չի խոսում Ադրբեջանի ագրեսիայի մասին, ոչինչ չի նշանակում: ՌԴ-ն իրավիճակը հանգուցալուծելու իրական ուղիներ է նշում, բայց դրանք պետք է ուղեկցվեն ուժով Հայաստանի իշխանությունների կողմից, այլապես այդ բոլոր պայմանավորվածությունները չեն գործելու»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող իրավիճակին:
Ճապոնիայի կառավարությունը մայիսի 21-ին պաշտոնապես հավանություն է տվել COVID-19-ի դեմ Мoderna և AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերին: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
«Զարմանալի է, չէ՞, երբ ադրբեջանական զորքերն իր իսկ ասելով (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ռ.Մ.)՝ 500-600 հոգով արդեն հանգիստ ճեմելով զբոսնում են ՀՀ տարածքում, ինչո՞ւ են մարդիկ դրանից աղմուկ բարձրացնում: Կարծես թե դա արդեն դարձել է նորմալ, մեզ փորձում են համոզել, որ դա նորմալ է, ոչ մի արտասովոր բան չկա, որ մեր զինվորներին ծեծում են, իրենց ձեռքից զենք են խլում, և բացարձակ անօրինական ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում, մեր տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններ, որոնք մնում են անարձագանք, իշխանությունները դրան մնում են անհաղորդ և տպավորություն են փորձում ստեղծել, որ այդպես էլ պետք է լինի»:
Ռուսաստանի Դաշնությունում սկսվել է արհեստական բանականությամբ մարտական ռոբոտների սերիական արտադրությունը, որոնք կարող են ինքնուրույն կռվել
Չինաստանի կառավարությունն առաջիկա երեք տարում զարգացող երկրներին եւս 3 մլրդ դոլար օգնություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարելու և տնտեսական աճը վերականգնելու համար:
Իսրայելի իշխանությունները կարգադրել են հանել Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհային երթեւեկության սահմանափակումները՝ պայմանավորված ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի մասին պայմանավորվածությամբ:
Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են ընթանում իսրայելական ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ:
Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսաական «S7» և «Aeroflot» ավիաընկերությունները ամբողջությամբ չեղարկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրեցին տոմսերի վաճառքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսրայելի պաշպանության բանակը ռազմական գործողությունների 11օրում ոչնչացրել է Գազայի հատածում ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական խմբավորումների 225 մարտիկների, այդ թում 25 հրամանատարների:
Ռուսաստանի և Սերբիայի զինծառայողները Սերբիայում մեկնարկած համատեղ տեկտիկական վարժանքների շրջանակներում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչության ուղղվածությամբ գործնական առաջադրանքների կատարելագործմանը:
Իսրայելի իշխանությունները կարգադրել են վերացնել Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհների երթեւեկության սահմանափակումները ՀԱՄԱՍ-ի հետ հրադարի շուրջը համաձայնության առնչությամբ: Մայիսի 21-ին այդ մասին հայտնել է Kan հեռուստառադիոկորպորացիան։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և Կոնգրեսի այլ ներկայացուցիչների հետ:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենը ողջունում է հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ մոտ օրերս մտադիր է այցելել Մերձավոր Արեւելք։ «Այսօր ես խոսել եմ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիի հետ եւ ողջունել նրա կողմից այն բանի հաստատումը, որ կողմերը հրադադարի շուրջ պայմանավորվել են Եգիպտոսի միջնորդությամբ:
Մայիսի 21-ին Գազայի հատվածում հարյուրավոր պաղեստինցիներ են դուրս եկել քաղաքների փողոցները, որպեսզի տոնեն «հաղթանակը» մայիսի 10-ից իսրայելական բանակի հետ ծայր առած դիմակայությունում:
Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին եւ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) լիագումար նիստին կմասնակցեն տեսակապով: Այդ մասին լրագրողներին պատմել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Pfizer ընկերությունը պատրաստ է 1 միլիոն չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հատկացնել Վրաստանին: Այդ մասին տեղեկատվությունը դեղագործական ընկերությունը հաստատել է «Ֆորմուլա» ՏՎ-ով։
Վիեննայի բանակցություններում Արեւմուտքի ներկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարելու Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները:
Եվրախորհրդարանը (ԵԽ) եւ Եվրամիության խոհուրդը չկարողացան համաձայնության գալ Եվրամիությունում պատվաստման հավասատգրերի ներդրման հարցի շուրջը:
«Տեղի է ունենում Հայաստանի սողացող բռնազավթում, երբ ադրբեջանցի բաշիբոզուկները անարգել հայտնվում են մեր ինքնիշխան տարածքում, ընդ որում, այնպիսի վայրերում, որոնք մեզ համար ունեն շատ դեպքերում կենսական նշանակություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Մայիսի 19-ին Եվրախորհրդարանի կողմից հաստատված Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցում անդրադարձ է կատարվել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությանը:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի հրատապ բանաձևը
«Հայ ժողովուրդն իր պատմության ամբողջ ընթացքում անընդհատ նույն սխալները կրկնում է: Մենք հայտնվել ենք նույն 1920 թվականի իրավիճակում, երբ մի կողմից՝ կար ռուսական գործոնը, մյուս կողմից՝ Արևմուտքի խոստումները, ինչպես նաև կա թուրքական կողմի ներխուժումն Անդրկովկաս: Եվ հիմա մեզանից միայն խելամիտ քայլեր են պահանջվում, հակառակ դեպքում կկորցնենք տարածքներ Հայաստանի Հանրապետությունից»,- մեզ հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
Ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռակա բանավեճը շարունակվում է: Քաղաքական գործիչները շատ կոշտ հռետորաբանություն են որդեգրել՝ փոխադարձ մեղադրանքներ և միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։