Բաժիններ՝

ԵՄ խորհուրդը Թեհրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել «Ռուսաստանին Իրանի հրթիռային մատակարարումների» համար

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ՝ դա պատճառաբանելով Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարումներով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։ 

Որոշումը հրապարակվել է Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո։ Սահմանափակումներ են կիրառվում 7 ֆիզիկական և 7 իրավաբանական անձանց դեմ, որոնք «պատասխանատու են անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), հրթիռներ և դրանց հետ կապված տեխնոլոգիաներ Ռուսաստանին փոխանցելու համար»՝ Ուկրաինայի դեմ կիրառելու նպատակով։ Բացի այդ նշվում է, որ պատժամիջոցները սահմանվում են նաև Իրանի կողմից Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի տարածաշրջանում գործող զինված խմբավորումներին վերոնշյալ սարքավորումները մատակարարելու համար։ 

Պատժամիջոցների ցանկում ներառված են իրանական երեք ավիաընկերություն, երկրի պաշտպանության փոխնախարար Սեյեդ Համզեհ Ղալանդարին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Պատժամիջոցների ցանկում ներառված անձանց ակտիվները ԵՄ-ում կսառեցվեն, ֆիզիկական անձանց մուտքը Եվրամիություն կարգելվի։ 

Մոսկվան և Թեհրանը բազմիցս ժխտել են այն մեղադրանքները, թե Իրանը Ռուսաստանին զենք է մատակարարում Ուկրաինայում օգտագործման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031