
ՌԴ պաշտպանության նախարարը ժամանել է Պեկին՝ Չինաստանի ռազմական ղեկավարության հետ բանակցությունների

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը պաշտոնական այցով ժամանել է Պեկին՝ բանակցություններ վարելու Չինաստանի ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության հետ։
«Այցի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարը մի շարք բանակցություններ կվարի երկրի ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության հետ», – հաղորդել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում։ՌԴ պաշտպանության նախարարությունում պարզաբանել են, որ ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի շենքի մոտ տեղի է ունեցել Ռուսաստանի պատվիրակության պաշտոնական դիմավորման արարողությունը՝ պատվո պահակախմբի վաշտի և նվագախմբի մասնակցությամբ։
Չինաստանի պաշտպանության նախարար ծովակալ Դուն Ցզյունը ողջունել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարին։ ՌԴ պաշտպանության նախարարը նաև Պեկինի Տյանանմենի հրապարակում ծաղկեպսակ է դրել Ժողովրդական հերոսների հուշարձանին: