«2016թ. մայիսի վերջից իրավիճակը ԼՂ հակամարտ զորքերի շփման գծում եղել է հարաբերականորեն կայուն». Անջեյ Կասպրշիկ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Azernews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական ղեկավարներն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես տեղյակ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրադարձությունների զարգացման մանրամասներից և ամեն օր զբաղվում են այդ հարցով։

«ԵԱՀԿ նախագահությունը մշտական ուշադրություն է հատկացնում հակամարտությանը, ինչպես նաև տեղյակ է հակամարտության շուրջ զարգացումներից։ ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է տարածաշրջան, և այցի օրակարգում առաջին հերթին եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը»,- հայտարարել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտության լուծումը քննարկման առարկա է նաև տարբեր միջազգային միջոցառումների ժամանակ։

Հենվելով ԵԱՀԿ-ից ստացված տեղեկության վրա՝ նա ասել է, որ 2016թ. մայիսի վերջից իրավիճակը հակամարտ զորքերի շփման գծում եղել է հարաբերականորեն կայուն, թեև նախկինի պես հաղորդվել են հրադադարի դեպքերի խախտման ու կորուստների մասին։
«Յուրաքանչյուր դժբախտ դեպք ողբերգություն է և ցավ ընտանիքի և հանգուցյալի ընկերների համար։ Ես կիսում եմ այդ վիշտը»,- ասել է Անջեյ Կասպրշիկը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ շփման գծում անցկացվող մոնիթորինգները որևէ հետազոտություն կամ խաղաղապահ ակտ չեն, մոնիթորինգները միայն տեղեկատվություն են տալիս գործերի ընդհանուր վիճակի մասին։ Մենք կշարունակենք դրանք»,- հավելել է նա։
Կասպրշիկը նաև ասել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը չի առնչվի իր մանդատին ու իր բուն գրասենյակի գործունեությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31