Բաժիններ՝

Ասադի զորքերը սպառնում են խոցել թուրքական ինքնաթիռները

Սիրիացի զինվորականները հայտարարել են, որ խոցելու են Թուրքիայի ռազմական ինքնաթիռները, եթե նրանք մուտք գործեն երկրի օդային տարածք, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սիրիայի զինված ուժերին։

«Սիրիական բանակը և զինված ուժերը նախազգուշացնում են Թուրքիայի ռազմական ինքնաթիռները խոցելու պատրաստակամության մասին ցանկացած հնարավոր միջոցներով այն դեպքում, եթե նրանք դարձյալ խախտեն Սիրիայի օդային տիրույթը»,- գրված է հայտարարության մեջ։

Սիրիական բանակի հրամանատարությունը մեղադրել է Անկարային Հալեպից հյուսիս ընկած գյուղերը ռմբակոծելու մեջ, ներառյալ՝ Հասաջեքը։

Ավելի վաղ սիրիացի քրդերը հայտարարել էին, որ թուրքական ավիացիայի ինքնաթիռները 26 անգամ թռիչքներ են իրականացրել Սիրիայի հյուսիսում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31