![](/banners/BeFunky-design.jpg)
«Լայնամասշտաբ պատերազմ միգուցե տեսականորեն կլինի, բայց գործնականում չի լինի». Էդուարդ Շարմազանով
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/Sharmazanov.jpg)
Այսօր խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ անցած գիշեր ղարաբաղաադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությունների փորձին: Ըստ նրա` նման գործելաոճով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արհամարհում և մերժում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Ադրբեջանը վերահաստատում է, որ բանակցային գործընթացում խճճվել է և մտել է փակուղի, միգուցե նաև ձախողվել է: Միջազգային հանրությունը պետք է խստագույնս դատապարտի Ադրբեջանի հանցագործ գործելաոճը»,- ասաց Է. Շարմազանովը:
Է. Շարմազանովը չբացառեց, որ դիվերսիոն ներթափանցման փորձեր կրկին կլինեն, սակայն բացառեց լայնամասշտաբ պատերազմը. «Լայնամասշտաբ պատերազմ միգուցե տեսականորեն կլինի, բայց գործնականում չի լինի»: