«Միջոցառումներ են ձեռնարկվում ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի ընդլայման ուղղությամբ». Անջեյ Կասպրշիկ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ միջոցառումներ են ձեռնարկվում ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի ընդլայման ուղղությամբ։

Նա հիշեցրել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ կողմերն իրենց աջակցությունն են հայտնել գրասենյակի ընդլայնմանը։

«Կարևոր է նշել, որ իմ մանդատում և գրասենյակի աշխատանքի մեթոդում փոփոխություն չի լինելու։ Մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել նախագահների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31