
Թուրքիայում 40 զինծառայող է ձերբակալվել Գյուլենի հետ կապերի կասկածանքով

Թուրքիայի իշխանությունները կալանավորել են Կոնիա քաղաքի ավիաբազայի 40 զինծառայողի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Դողան» գործակալության հաղորդմամբ՝ տրվել է ևս 47 զինծառայողի կալանավորելու հրաման։ Կալանավորումները տեղի են ունեցել հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձի շրջանակներում։
Սա արդեն կալանավորումների երրորդ ալիքն է այն քաղաքացիների նկատմամբ, որոնք կասկածվում են թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժմանն առնչություն ունենալու մեջ։
Ներկայումս Գյուլենի շարժմանն առնչություն ունենալու կասկածանքով բանտերում է գտնվում 32 հազար մարդ։ Եվս 100 հազար մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ, զրկվել է իրենց պաշտոններից։