«Հայերը կմերժեն Ալիևի առաջարկությունը ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ». Թոմաս դե Վաալ

«Քարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ, քաղաքագետ Թոմաս դե Վաալն ադրբեջանական vesti.az կայքի հետ զրույցում անդրադարձել է օրերս ռուս հաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին, որտեղ վերջինս հայտարարել էր, թե չի կարող փոխզիջում լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերի վերաբերյալ։

Հարցազրույցում Ալիև նաև հայտարարել էր, թե կարող է փոխզիջում լինել Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման հարցերում։ «Ապագայում, եթե մենք պայմանավորվենք, ԼՂ-ն կարող է դառնալ ինքնավար հանրապետություն»,- հայտարարել էր Ալիևը։

Թոմաս դե Վաալը հայտարարել է, թե հայերը մերժելու են Ալիևի հնչեցրած առաջարկությունը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ։
«Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելու հարցը քննարկվել է դեռ 1988թ․, սակայն մերժվել է և դժվար է պատկերացնել, որ այն այսօր ավելի ընդունելի է»,- ասել է նա Vesti.az-ի հետ զրույցում։

Բրիտանացի փորձագետը հավելել է, որ ավելի տպավորիչ է Ալիևի չափավոր տոնը, քան բովանդակությունը։

«Այն, որ Ալիևը ճանաչում է Ղարաբաղի հայերի իրավունքը, լավ է, և դա հակասության մեջ է մտնում պաշտպանության նախարարի (Զաքիր Հասանովի) հռետորաբանության հետ »,- եզրակացրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս