
Ռուսաստանը 3 օրով Հալեպում երկարաձգել է «մարդասիրական դադարը». Reuters

Ռուսաստանը ևս 3 օրով երկարաձգել է Սիրիայում «մարդասիրական դադարը»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Յան Էգելլենը, գրում է Reuters-ը։
Այն գործելու է 4 օր՝ սկսած հոկտեմբերի 20-ից՝ օրական 11 ժամ, ընդգծել է Էգելլենը։
ՄԱԿ-ը հույս ունի, որ կհաջողվի ևս մեկ օրով երկարաձգել «մարդասիրական դադարը»։
Հոկտեմբերի 18-ին Մոսկվան հայտարարեց, որ ռուսական և սիրիական ավիացիան դադարեցրել է հարվածներ հասցնել Հալեպի շրջանին, որպեսզի ապստամբնրը և խաղաղ բնակիչները կարողանան հեռանալ քաղաքից։
Սիրիացի ապստամբներն ու ընդդիմությունը հրաժարվել են հեռանալ քաղաքից՝ դա համարելով կապիտուլյացիա։
Նախապես ենթադրվում էր, որ «մարդասիրական դադարը» կտևի միայն 8 ժամ, սակայն ՄԱԿ-ը քննադատել էր այդ որոշումը՝ հայտարարելով, որ Հալեպի խաղաղ բնակիչներին տարհանելու համար անհրաժեշտ է նվազագույնը 12-ժամվա հրադադար։