Բաժիններ՝

Թուրքիան ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիայի մաս է. Պենտագոն

Թուրքիան ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դեմ պայքարի հարցերով միջազգային կոալիցիայի մաս է կազմում և Վաշինգտոնի ակտիվ գործընկերն է, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Քարտերն ասել է, որ հաջորդ շաբաթ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի մանրամասները կքննարկի Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հետ:

Միևնույն ժամանակ, նա դժվարացել է մեկնաբանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածները Սիրիայի Հալեպ նահանգում՝ ուղղված քրդական PYD կազմակերպության 18 օբյեկտների դեմ:

Համաձայն Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության՝ Մաարատ Ումմ Խավշ շրջանում սպանվել էր 160-200 քուրդ զինյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս