Բաժիններ՝

«Մոսուլի վրա հարձակումը զարգանում է նախատեսվածից արագ». Իրաքի վարչապետ

Իրաքի բանակի հարձակումը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի ուղղությամբ ընթանում է արագ, քան պլանավորվել էր, հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին։

«Մենք արագ ենք առաջ շարժվում, քան սպասում ու պլանավորում էինք»,- ասել է նա միջազգային համաժողովի տեսակամուրջի ընթացքում, որը նվիրված է Մոսուլի ապագային։
«Մեր ուժերն սկսել են առաջ շարժվել, որպեսզի ազատագրվի այդ քաղաքը, որը ԴԱԻՇ-ը գրավել էր ավելի քան 2 տարի առաջ։ Ռազմական ստորաբաժանումները քաղաքին ավելի արագ են մոտենում, քան մենք սպասում էինք, և իհարկե, արագ, քան մենք հաշվարկում էինք՝ ծրագրելով արշավը»,- ասել է Իրաքի վարչապետը։

Համաժողովին ներկա Ֆրանսիայի նախագահը նախազգուշացրել է, որ քաղաքից դուրս եկող ծայրահեղականները, ամենայն հավանականությամբ, կհատեն Սիրիայի հետ սահմանն ու կուղևորվեն Ռաքքա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31