«Մոսկվան կարող է ողջունել Թուրքիայի կառուցողական դերը ԼՂ խնդրի կարգավորման հարցում». ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանական Trend գործակալությունը հաղորդում է, որ երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության քննարկումներ տեղի չեն ունենում, սակայն Մոսկվան կարող է միայն ողջունել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի կառուցողական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամների ուղիղ պարտականությունն է աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- հայտարարել է Զախարովան: