Վրաստանում նոյեմբերին կքննարկվի պարտադիր զինվորական ծառայության վերականգնման հարցը
Արդյոք Վրաստանի պաշտպանության նախարարությունը կվերականգնի պարտադիր զինվորական ծառայությունը, հայտնի կդառնա նոյեմբերի սկզբին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, մեկնաբանելով այդ թեման, պլանավորվում է հրավիրել հանձնաժողովի ընդլայնված նիստ, ինչպես նաև նախատեսված են հանդիպումներ փորձագետների և ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հետ, ինչից հետո հայտնի կդառնա զորակոչի կամ պարտադիր զինվորական ծառայության անցնելու կարգը։
«Ես խոստացել եմ հանրությանը, որ հոկտեմբերին կսկսենք այն ռազմավարության քննարկումը, որը մեր կողմից նախապատրաստվել է։ Մյուս շաբաթ նախատեսված է հանձնաժողովի ընդլայնված նիստ։ Հանդիպումներ կլինեն փորձագետների և ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հետ։
Նոյեմբերի սկզբին կներկայացնենք 100-օրյա աշխատանքի մասին հաշվետվությունը, ինչպես նաև ապագայի պլանները, այդ թվում՝ բանակի զորակոչի հարցը»,- հայտարարել է Իզորիիան։
Հունիսի 27-ին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին կասեցրել էր պարտադիր զորակոչը։
Խիդաշելիի խոսքով՝ հաջորդ տարվանից Վրաստանի պաշտպանության նախարարությունը անցնելու է ԶՈՒ-ի կամավոր զորակոչի համակարգի: Նա նշել էր, որ նման համակարգ է գործում ՆԱՏՕ-ի բազմաթիվ անդամ երկրներում։