Բաժիններ՝

Հալեպում «մարդասիրական դադար» է հայտարարվել. բնակիչները կարող են լքել քաղաքը

Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր Ռուսաստանի հայտարարած «մարդասիրական դադարը» գործելու է Երևանի ժամանակով ժ․ 09:00-ից։ Այն տևելու է մինչև ժ. 20:00-ն։

Այս ժամանակահատվածում դադարեցվելու են ռազմական գործողությունները, իսկ բնակիչները կկարողանան լքել վտանգավոր շրջանները 8 մարդասիրական միջանցքներով։
Ենթադրվում էր, որ քաղաքը կարող են լքել ապստամբներն ու ջիհադիստ զինյալները, սակայն վերջինները հրաժարվել են հեռանալ արևելյան Հալեպից։

Նախապես ենթադրվում էր, որ «մարդասիրական դադարը» կտևի միայն 8 ժամ, սակայն ՄԱԿ-ը քննադատել էր այդ որոշումը՝ հայտարարելով, որ Հալեպի խաղաղ բնակիչներին տարհանելու համար անհրաժեշտ է նվազագույնը 12-ժամվա հրադադար։

Երեկ ՌԴ զինվորականները հայտարարեցին, որ «միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների բազմաթիվ դիմումների համաձայն՝ որոշվել է դադարը երկարաձգել ևս 3 ժամով՝ մինչև ժ. 20.00-ն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս