Նախարարությունում կարծում են, որ Սիրիայում դիտորդական առաքելության հեռացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:
Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2013 թվականի հունիսի 14-ին: Իրանի 10-րդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2009 թվականի հունիսի 12-ին, որոնցում հաղթանակ է տարել ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հերքել է, թե հայկական կողմը խախտել է հրադադարը և որ ադրբեջանցի զինծառայողը ծանր վիրավորվել է հայ դիպուկահարի արձակած կրակոցից: Այս մասին տեղեկացնում է ռուսական interfax-ը:
Ամերիկյան պատվիրակության կազմում լինելու են Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության, պաշտպանության ու արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչները: Միջգերատեսչական պատվիրակությունը գնահատական է տալու Վրաստանի նախընտրական միջավայրին:
Քլինթոնը նշել է, որ տվյալ համաձայնագիրը պայմաններ է ստեղծում երկու երկրների քաղաքացիների, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդման համար: Այդ կապակցությամբ Քլինթոնը նշել է այն հանգամանքը, որ այդ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Վլադիվոստոկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համագումարի ժամանակ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ռուսական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ս.թ. սեպտեմբերի 15-ից 19-ը Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» համատեղ, բազմազգ զորավարժության անցկացումը: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ԶՈւ ռազմական կցորդ, գնդապետ Տ.Հովհաննիսյանը:
Ուրբաթ ահաբեկիչները Դամասկոսի մզկիթներից մեկի մոտ ռումբ էին պայթեցրել: Սիրիական պետական հեռուստաընկերության տվյալներով` զոհվել է մզկիթը պահպանող 5 օրինապահ: Կան վիրավորներ: Հարավային հատվածից մուտքը քաղաք դեռևս արգելափակված է:
«Սակայն ամեն ինչ կփոխվի, եթե Սպիտակ տունը կարողանա ցույց տալ Իսրայելին, որ պատրաստ է ապագայում Իրանի դեմ գործողություններ ծավալել»,- շարունակել է կոնգրեսականը:
Amnesty International-ի համոզմամբ` Ադրբեջանի կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Սաֆարովին շնորհված արտոնությունները եւ հրապարակավ դատապարտի էթնիկ հողի վրա բռնությունը, իսկ «Հայաստանի կառավարությունը նույնպես պետք է հստակեցնի, որ վրեժխնդրությունը ընդդեմ էթնիկ ադրբեջանցիների անընդունելի է»։
Նախագահ Ֆրանսուա Օլանդը պատասխանել է ֆրանսիայի քաղաքացի Արման Մխիթարյանի նամակին, ով երկրի ղեկավարին հարց էր ուղղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նոր օրինագիծ ներկայացնելու Օլանդի նախընտրական խոստման մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սա այսօրվա ընթացքում արդեն երկրորդ հարվածն է կառավարական օբյեկտներին: Հեռուստաալիքը հայտնում է, որ ահաբեկչական հարձակման հիմնական թիրախ է դարձել քաղաքի գլխավոր դատարանի ու Տեղեկատվության նախարարության շենքի միջև ընկած շրջանը: Զոհերի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվել:
Իր այցի շրջանակներում Լեֆորը մի շարք հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնատար անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ներկայումս ճշգրտվում է այդ այցի ստույգ ժամկետը: Լեֆորը Հարավային Կովկասում ԵՄ-ի ներկայացուցիչ է նշանակվել նախորդ տարվա օգոստոսին:
Սիրիայի կառավարական բանակի ավելի քան 1000 զինվորներ մասնակցում են Դամասկոսի արվարձանում՝ Բաբիլ շրջանում, լայնածավալ գործողության: Այս մասին այսօր հայտնել է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնը:
2013թ.-ին նշանակված ընտրությունների ժամանակ կմրցեն գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմնակիցն ու նրա պահպանողական հակառակորդները: Ինչպես նշում է IRNA գործակալությունը, հաջորդ նախագահական ընտրությունները կհամընկնեն ՏԻՄ ընտրությունների հետ:
«Ալիևի գործողությունները հանդիսանում են իր հռետորաբանության շարունակությունը, որով նա վերստին սպառնում է հայերի դեմ պատերազմի վերսկսմամբ»:
ԼՂՀ կառավարության նիստից հետո վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ այն հարցին, թե ե՞րբ է լինելու թռիչքը Ստեփանակերտի օդանավակայանից եւ ինչո՞ւմն է ձգձգման պատճառը, Արա Հարությունյանը հնչեցրել է ավանդական պատասխանը՝ «շուտով»։
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ԵՄ-ում և մասնավորապես Սլովակիայիում մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության այն մասը, որ Հայաստանը պատրաստ է արժանի հակահարված տալ Ադրբեջանին վերջինիս կողմից ոտնձգություններ սկսելու դեպքում: Այս հայտարարությունը հիմք է հանդիսացել, որպեսզի մի քանի օր շարունակ եվրոպական և մասնավորապես սլովակյան ԶԼՄ-ները կատարեն սկանդալային հայտարարություն […]
«Վերջին զարգացումներից առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը արդեն իսկ բարձր էր: Ցավալի է ցանկացած գործողություն, որն ուղղված է իրավիճակի սրմանը և տարածաշրջանում անկախության ու համաձայնության ամրապնդմանը»,- ասել է Նորվեգիայի ԱԳ նախարարը:
Թուրքիան որպես պետություն պատրաստ է մշտապես ընդունել իր պատմությունը,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
«Ես անձամբ եմ իմ մաշկի վրա զգացել պատերազմի հետևանքները, պատերազմի ազդեցությունը: Ես վստահ եմ, որ պատերազմ չի ցանկանում նաև մեր տարածաշրջանի անվտանգությամբ մտահոգ որևէ երկիր: Բայց ցանկությունը քիչ է, անհրաժեշտ են գործողություններ»:
Ինչպես հաղորդում է թուրքական հեռուստատեսությունը, գործակալների խնդիրն է եղել փախստականների ու սիրական ռեժիմի հակառակորդների շրջանում տեղեկությունների հավաքագրումը, իսկ ամերիկացի դիվանագետները պետք է կազմակերպչական հարցերում համագործակցեն ապստամբների հետ:
Իրաքի փոխվարչապետը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է իր երկրում կայունության, ներպետական համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը: Իսկ սեպտեմբերի 9-ին Գյանջայում (Գանձակ) բացվելու է Թուրքիայի գլխավոր հյուպատոսության նոր շենքը: Այդ հյուպատոսությունը գործում է 2010 թվականից:
Փաստորեն ՄԱԿ-ում կարծում են, թե «մեկ այլ սպայի» (նկատի ունենալով Գուրգեն Մարգարյանին) «գնդակահարել են»: ՄԱԿ-ի դեպքում նման բացթողումն անթույլատրելի է: Պարզ է դառնում նաև, որ Հայաստանը՝ որպես «կողմ» կամ նկատի չի առնվում, կամ չի ընկալվում որպես այդպիսին. խնդիրը ներկայացվում է «վեճ» «Հունգարիայի և Ադրբեջանի միջև»: Ստացվում է նաև, թե ոճրագործն ազգություն ունի, զոհը՝ ոչ: Ավելին՝ պարզվում է նաև, որ Սաֆարովն ընդամենը «մեղադրվել է»:
«Ցանկացած որոշում պետք է բխի սիրիացի ժողովրդից ու արտացոլի նրա օրինական ցանկությունները: Ոչ մի արտաքին ճնշում չպետք է լինի:
Չինաստանն այսօր էլ հանդես է գալիս լիբիական սցենարի կրկնության դեմ, որի ժամանակ ապստամբները կարող են արտաքին ուժերի միջամտության պայմաններում հասնել իշխող ռեժիմի տապալմանը ու բռնապետության ոչնչացմանը»:
Սա Ռասմուսենի երրորդ վրացական այցն է՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ռասմուսենն այսօր պետք է մեկնի նաև Վազիանիի ռազմաբազա, ուր և հանդիպելու է վրացի զինվորականների հետ:
ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են խորացնել, ընդլայնել եւ առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերություններն ԱՄՆ հետ` մասնավորապես անվտանգության, առեւտրատնտեսական եւ կրթամշակութային ոլորտներում:
Վրացական ընդդիմությունը խորհրդարանը Թբիլիսիից 240 կիլոմետր հեռավորության վրա ընկած Քութայիս փոխադրելու համար խստապես քննադատել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
ՀՀ նախագահի հրամանագրով տրվող հանձնարարություններն ուղղված են զորավարժության նախապատրաստման ու անցկացման հետ կապված հիմնական միջոցառումների եւ աշխատանքների իրականացմանը։