Բաժիններ՝

«ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև համագործակցությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը». Կվիրիկաշվիլի

«ՆԱՏՕ-Վրաստան-2016» բազմազգ զորավարժությունները հանդիսանում են մեր երկրի՝ հյուսիսատլանտյան ինտեգրման ուղղությամբ արված ևս մեկ ապացույց, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ դիմելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկերների զինծառայողներին։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«ՆԱՏՕ-Վրաստան-2016» զորավարժություններն անցկացվում են նոյեմբերի 10-20-ը Թբիլիսիի մերձակա «Կրծանիսի» զորավարժարանում։

Դրանք գլխավոր հրամանատարների և շտաբների առաջին համատեղ բազմազգ զորավարժություններն են՝ բրիգադների մակարդակով։

«ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը, ինչը պետք է ծառայի բոլոր կողմերի շահերին։
Ես հպարտանում եմ, որ մենք՝ վրացիներս, կարողացել ենք հաջողությամբ անցնել զորավարժությունների անցկացման համար անհրաժեշտ բոլոր փուլերը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս