![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զինծառայողի կորուստի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/adrbejan-zinvor.jpg)
Ադրբեջանական contact.az կայքի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է նոյեմբերի 15-ին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
Նշվում է զինծառայողի անունը՝ Մելիքով Աղըլ։
Նշվում է, որ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի կրակոցի հետևանքով»։
Չի հաղորդվում, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը և ինչ հանգամանքներում։