ԵԽ-ում քվեարկության կդրվի Թուրքիա-ԵՄ անդամակցության բանակցությունները դադարեցնելու առաջարկը

Եվրախորհրդարանում աշխատանքներ են տարվում մի նախագծի շուրջ, որը առաջարկում է դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

Գերմանական DPA գործակալության տվյալներով` Եվրախորհրդարանում Սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Քնուտ Ֆլեքենշթայնը նախագծի տեքստն առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի քվեարկության: Ֆլեքենշթայնը համոզմունք է հայտնել, որ ԵԽ-ում լիբերալ պատգամավորների աջակցությամբ նախագիծը կընդունվի:

Լրատվամիջոցի տվյալներով` նախագիծը չի ունենալու պարտադրող բնույթ, սակայն խորհրդանշական մեծ կարևորություն է ներկայացնելու:

Տեսանյութեր

Լրահոս