![](/banners/BeFunky-design.jpg)
«Իրանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման». Ալի Խամենեին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/Ali_Khamenei_090113_2.jpg)
Իրանի հանրապետությունը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման՝ կապված ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Սպահան նահանգում տեղացիների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։
«Մենք դրա հետ ոչ մի առնչություն չունենք, և մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները ոչ մի նշանակություն չունեն մեզ համար»,- ասել է Խամենեին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի երկու կուսակցությունների ներկայացուցիչները վերջին 37 տարում ոչ մի լավ բան չեն արել Իրանի ժողովրդի համար։