Բաժիններ՝

Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2016թ. հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Վրաստանի ԿԸՀ քարտուղար Գեորգի Ջավախիշվիլիի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ եղել է 3 513 884 ընտրող։

Կրկնակի ընտրություն է անցկացվել 10 ընտրատեղամասերում։ Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցել է 1 825 054 ընտրող։

Ընտրական արգելքը հաղթահարել և Վրաստանի խորհրդարանում հայտնվել են «Միացյալ ազգային շարժումը» (477 053 ձայն), «Վրաստանի հայրենասերների դաշինքը» (88 097 ձայն), «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը (856 638 ձայն)։

«Վրացական երազանքից» Վրաստանի խորհրդարան է անցել 115 պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից՝ 27, «Վրաստանի հայրենասերների դաշինքից»՝ 6, «Թոփաձե-Արդյունաբերողներ» կուսակցությունից՝ 1 և նախաձեռնող խմբից՝ 1 պատգամավոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս