«Եթե հանդիպում ենք, իսկ հետո չեն կատարվում պայմանավորվածությունները, ի՞նչ օգուտ հանդիպումներից». Սերժ Սարգսյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե հանդիպումն օգուտ կբերի։

«Մենք երբեք չենք հրաժարվել ինչ-որ հանդիպումներից՝ լինի դա նախագահի, արտգործնախարարի, անգամ աշխատանքային մակարդակով, սակայն միշտ կողմ ենք, որպեսզի այդ հանդիպումները օգուտ տային, լինեին ինչ-որ առաջընթացներ։ Եթե չկա առաջընթաց, եթե մենք հանդիպում ենք, իսկ հետո չեն կատարվում պայմանավորվածությունները, ի՞նչ օգուտ հանդիպումներից»,- ասել է Հայաստանի նախագահը։

Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմը ցանկանում է և պատրաստ է «թեկուզ վաղը ստորագրել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին համաձայնագիր»։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և՛ համաշխարհային հանրությունը հստակ իմանան, թե ով է խախտում հրադադարը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930