![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրք զինվորականներն ապաստան են խնդրել Գերմանիայից
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/turqia.jpg)
Մի քանի թուրք զինծառայողներ, որոնք ծառայություն են անցնում Գերմանիայի Ռամշտայն քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի ավիաբազայում, քաղաքական ապաստան ստանալու հայտ են ներկայացնել։
Խնդրանքի համար հիմնավորում է դարձել, ըստ զինվորականների, երկրում հուլիսյան ձախողված հեղաշրջումից հետո ստեղծված քաղաքական վիճակը։
Ինչպես նշում է գերմանական SWR հեռուստաալիքը, Ռամշտայնում գտնվում է մոտ 40 թուրք զինվորական՝ իրենց ընտանիքներով։
Քաղաքական ապաստան ստանալու միջնորդություն ներկայացված զինծառայողների ճշգրիտ թիվը չի հաղորդվում։ Նրանց հայտարարությունները մոտ ժամանակներս քննարկման են դրվելու փախստականների և միգրացիայի հարցերով դաշնային գերատեսչությունում։