«Թրամփը կարող Է Սիրիայում ՌԴ-ի հետ համատեղ ավիահարվածներ սկսել ահաբեկիչների դեմ». The Washington Times

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հունվարին կայանալիք պաշտոնակալությունից հետո կարող է վերականգնել սեպտեմբերին ձեռք բերված համաձայնությունները Սիրիայում ահաբեկիչների դեմ Ռուսաստանի հետ համատեղ ավիահարվածների եւ Համատեղ գործադիր կենտրոնի ստեղծման շուրջը: Նոյեմբերի 15-ին այս մասին հայտնել է The Washington Times թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի աղբյուրներ:

Զինծառայողները եւ դիվանագետները հրատարակությանը պատմել են, որ պատրաստ են հետեւելու գործարարի քաղաքական ուղեգծին, բայց ընդգծել են, որ, ամենայն հավանականությամբ. Մոսկվայի հետ համագործակցության հաջորդ քայլը կդառնա Սիրիայում զինյալների դիրքերին համատեղ հարվածների վերաբերյալ համաձայնությունների վերականգնումը: «Մենք պատրաստ էինք առաջադրված խնդրի կատարմանը, եւ մենք վերստին կարող ենք պատրաստ լինել դրան»,- հրատարակությանն ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Ինչպես նշել է հրատարակությունը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության նախկին ղեկավար Մայքլ Ֆլինը, որը կարող է զբաղեցնել պետության նոր ղեկավարի ազգային  անվտանգության  հարցերով օգնականի պաշտոնը, հանդես է գալիս ամերիկա-ռուսական ռազմական համագործակցության բնագավառում նոր դարաշրջան բացելու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930