Հայաստանի Հանրապետությունը գարունը դիմավորեց առանց Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների: Մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում։
Հայաստանը միջազգային հանրությանը հասցրեց այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողման հիմնական պատճառը Թուրքիայում է:
Թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր Բասքըն Օրանը բնական է համարում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ որոշման ընդունումը:
1915 թվականին հազարավոր հայեր տեղահանվեցին Արևելյան Անատոլիայից և, մազապուրծ լինելով կոտորածներից, ապաստան գտան Արևելյան Հայաստանում։ Մարդկանց հոսքը հազարներով շարունակվեց մինչև 1917 թվականը։
Թուրքագետ Լևոն Հովսեփյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանը միշտ եղել է բաց ու հաստատակամ: Ըստ նրա՝ պաշտոնական Երևանը ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հստակ հնչեցրել է իր հետագա քայլերը:
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին, ով 2017թ. մայիսին Թբիլիսիում առևանգվել և տեղափոխվել էր Բաքու հայտարարել է, որ իր ձերբակալության պատճառը իշխող ալիևյան ընտանիքի կոռուպցիոն և անօրինական գործունեության լուսաբանումն է եղել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության նախագահը և Վրաստանի վարչապետը առանձնազրույցի ժամանակ քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ակտիվորեն զարգացնել տարածաշրջանային նշանակության համագործակցությունը՝ օգտագործելով միմյանց հնարավորությունները: Այդ մասին ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ տեղի ունեցած բանակցություններն ամփոփելիս հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Մեքսիկայի առաջատար El Universal թերթում լույս է տեսել հոդված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:
Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի պատճառը ուժեղ քամու հետևանքով կարճ միացումն է եղել:
Դիրաբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ նահանգի 104 գյուղերում մարտի 2-ից սկսած փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել:
Թուրքիայի բարձրագույն վարչական դատական մարմինը՝ Պետական խորհուրդը չեղյալ է համարել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման մասին Նախարարների խորհրդի որոշումը:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, որին զոհ է գնացել շուրջ 30 մարդ:
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բարձր է գնահատել Բաշար Ասադի գործունեությունը Սիրիայի նախագահի պաշտոնում եւ նրան համարել է «մծ մարտիկ»:
Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ ընդունված «Վրաստանի տարածքում գտնվող օտար երկրում գրանցված ավտոմեքենայի պարտադիր ապահովագրության» մասին օրենքն այսօրվանից ուժի մեջ է։
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակությամբ «Հայաստանի դիվանագիտությունն անկախությունից ի վեր» խորագրով հոդված է հեղինակել:
Հայ-թուրքական արձանագրություններին ընթացք չտալով Թուրքիան հերթական անգամ ստորագրեց պատմական սխալի տակ: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ասաց հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը:
2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վերջնականապես տապալած Թուրքիայի իշխանությունները շարունակում են հրապարակայնորեն աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
Ադրբեջանական ընդդիմադիր ուժերի առաջին համատեղ նախընտրական հանրահավաքը տեղի է ունենալու 2018թ. մարտի 10-ին: Հանրահավաքի անցկացման վայր է ընտրվել Բաքվի Յասամալի շրջանի «Մեխսուլ» մարզադաշտը:
Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհուրդը» ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ փորձում է միավորել երկրում որոշակի կենսունակություն ցուցաբերող ընդդիմադիր ուժերին և համազգային հանրահավաքներ կազմակերպել:
Հայկական gg մոբայլ հավելվածը մարտի 14-ից մուտք է գործում ռուսական շուկա: gg մոբայլ հավելվածը ներկայացնում է Gglaboratories-ը:
Ադրբեջանի գերագույն դատարանը մարտի 1-ին տեղի ունեցած դատական նիստում մերժել է «Նարդարանի գործով» ձերբակալված «Մուսուլմանական միություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեի, Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլիի և այլ 9 անձանց վճռաբեկ բողոքները:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիլեք Օջալանը դատապարտվել է երկու տարի և վեց ամիս ազատազրկման:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:
Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի բնակիչ 2007թ. ծնված Հաֆիզ Նազիմ օղլու Մամեդովը, ով սովորում էր 4-րդ դասարանում, ինքնասպանություն է գործել:
Մարտի 2-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակություն
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձանագրեց, որ այսօր գարնան առաջին օրն է, «մենք մտնում ենք գարուն, իսկ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայից արձագանք դեռ չկա»:
Կանանց միջազգային օրվա առթիվ Թուրքմենստանում հանդիսավոր պայմաններում երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի անունից կանանց դրամական նվերներ կհանձնեն 40 մանաթի (մոտավորապես 11,5 դոլարի) չափով: